Հայկական Մշակութային Առանձնահատկությունների Ազդեցություն Ծրագրային Նախագծերի Կառավարման վրա

(Armenian Cultural Influences on Software Project Management)

Պատմություն

Հայաստանը հայտնի էր նախկին ԽՍՀՄ-ում որպես Ծրագրային Ապահովումների եւ Բարձր Տեխնոլոգիաների արտադրական կենտրոն, կամ ինչպես սիրում են նշել շատերը ԽՍՀՄ-ի Սիլիկոնային Հովիտ (գտնել եվ նշել տարեթվերը): Հենց այդ ժամանակահատվածում Ձեւավորվեցին նաեւ Նախագծերի Կառավարման համար անհրաժեշտ մոտեցումները ГОСТ (նշել կոնկրետ), որոնք հիմնաված եւ հարմարեցված էին համապատասխան (նշել կոնկրետ) ստանդարտների վրա: Նմանատիպ համակարգված մոտեցումը օգնեց ձեւավորել ծրագրավորողների Դպրոց (Школа) իր մոտեցումներով եւ յուրահատկություններով, որը եւ իր ազդեցությունը թողեց այս ոլորտի զարգացման վրա Հայաստանում եւ ողջ ԽՍՀՄ-ում: Հայաստնում ձեւավորվեցին մի քանի խոշոր կենտրոններ եւ ինստիտուտներ որոք զբաղվում էին ծարագրային եւ բարձր տեխնոլոգիաների արտադրությանմբ (Նշել օրինակներ, աշխատակիցների թվերով, e.g. Nairi, Mergelyan):

ԽՍՀՄ փլուզումից, հիմնականում փակվեցին կամ փոքրացան այս ոլորտի հաստատությունները եւ բազմաթիվ ծրագրավորողներ, ծրագրերի ղեկավարներ, ծրագրային նախագծողներ, գիտնականներ եւ այլ մասնագետներ մնացին անգործ: ՏՏ (Տեղեկտվական Տեխնոլոգիաների) եվ ԲՏ (Բարձր Տեխնոլոգիաների) ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետներ գտնելով նոր աշխատանք արտասահմանում մեկնեցին, իսկ որոշները վերապատրաստվելով փոխեցին իրենց մասնագիտացումը եւ սկսեցին աշխատել այլ ոլորտներում (թվեր): Այս ոլորտի մասնագետների մեջ գտնվեցին նաեւ առավել համարձակները, որոնք փորձեցին հիմնել իրենց սեփական ՏՏ կամ ԲՏ կազմակերպությունը, որոշ հաջող եւ անհաջող փորձերից հետո (օրինակներ) իրավիճակը սկսեց փոխվել առաջին արտասահմանյան կազմակերպության Հայաստանյան գրասենյակի բացվելու հետ միասին (օրինակ): Արտասահմանյան ընկերությունների ներկայությունը Հայաստանում իր հետ բերեց նաեւ նոր խնդիրներ, լեզվական եւ մշակութային առանձնահատկությունների շնորհիվ առաջացաց խնդիրները, աշխատուժի ներգրավման մրցակցային անհավասարությունը, նախագծերի կառավարման նոր մոտեցումերի եւ տնտեսության ու հաճախորդին ընկալելու մոտեցումների տարբերությունները, դժվարեցնում էին շփումը Արտասահմանյան եւ Հայաստանյան գործընկերների միջեւ:

Իրավիճակը սկսեց փոխվել նաեւ ՞՞՞՞ թվականին պետության կողմից ՏՏ –ն որպես պետության կողմից հատուկ կարգավիճակ ունեցող ոլորտի հռչակումը: Այս ոլորտին աջակցող բազմաթիվ ԾԻԳ-եր հիմնվեցին, բացվեցին նոր հիմնադրամներ եւ կազմակերպվեցին ոլորտին վերաբերվող ամենամյա միջոցառումներ:

Հայկական ՏՏ ոլորտը սկսեց զարգանալ նաեւ ի շնորհիվ իր առանձնահատկության; սփյուռքում գտնվող բազմաթիվ հայ մասնագետներ սկսեցին նպաստել նախագծեր հայաստան ներմուծելուն (օրինակներ): Այժմ բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ գործում եւ ընդլայնվում են Հայաստանում նաեւ ի շնորհիվ հայերի որոնք որոշիչ դերակատարում ունեն այդ կազմակերպությունների գլխավոր գրասենյակներում (օրինակներ Microsoft, etc.):

Ժամանակը եւ շուկան ստիպեցին Հայաստանի ՏՏ եւ ԲՏ ոլորտին ձեւափոխվել եւ արտադրություն իրականացնող երկրից դառնալ աութսորսինգ իրականացնող երկրի: Որոշ կազմակերպություններ չնայած այս գործընթացին կարողացան ստեղծել ծրագրեր, որոնք նախատեսված էին ներքին շուկայի համար եւ ի տարբերություն աութսորսինգ իրականացնող ընկերությունների; ծրագրային ապահովման ողջ գործընթացը իրականացնում էին Հայաստանում (Հայկական Ծրագրեր, Սմարթ Սիսթեմզ – պահեստ): Այժմ Հայաստանում Ձեւավորվում են նաեւ ընկերություններ, որոնք փորձում են ունենալ իրենց իրենց սեփական արտադրանքը, որը կարելի է արտահանել նաեւ արտասահմանյան շուկա (Սորսիո):

Այս գործընթացը իր անմիջական ազդեցությունը ունեցավ Հայաստանում գտնվող ընկերություններում Նախագծի Կառավարման մոտեցումների վրա, որոնք աշխատում էին նոր մեթոդներով եւ ունեին նոր գործընկերներ հիմնականում Արեւմուտքից: Խնդիրը հիմնականում կապված էր այն հանգամանքի հետ, որ այս ընկերություններում Նախագծի Ղեկավարներ դարձան մասնագետներ որոնք նախկին ԽՍՀՄ Նախագծի Կառավարման մշակույթի կրողներն էին, դա առաջ բերեց աշխատանքի կազմակերպման լուրջ խնդիրների:

Այժմ Հայաստանում կան նորաստեղծ (1-5 տարի գործող) եւ փոքր (5-10 աշխատող ունեցող) ընկերություններ որոնք համարում են, որ իրենց մոտ դեռեւս ձեւավորված կամ ներդրված չեն նախագծերը ղեկավարելու հստակ մեթոդներ եւ այն ձեւը որով նրանք իրականացնում են Նախագծերի Կառավարումը մեկ բառով շատերը անվանում են Բորշ (ռուսական կերակուր, որտեղ ամեն ինչ խառն է): Սա իրականում այնքան էլ վատ չէ, շատ բնական է եւ կարող է ձեւափոխվել նորմալ գործընթացի:

Հայաստանում արտասահմանյան գործընկերների եւ պատասխանատվության ավելանալու հետ միաժամանակ նաեւ առաջ եկավ այդ կազմակերպություններում նախագծի կառավարման հստակ մեթոդոլոգիաներ ներդնելու անհրաժեշտությունը, որի արդյունքում ձեւավորվեցին ISO ստանդարտներ ներդնող կամզակերպություններ (օրինակ), սերթեֆիկատ տվող եւ թրեյինինգ կազմակերպություններ (օրինակ), որոնք սկսեցին նպաստել, Ծրագրային Ապահովման ստեղծման կամ սպասարկամ համար նախատեսված ճիշտ մեթոդոլոգիաների կիրառմանը եւ ներդրմանը Հայաստանում: Սա արդեն լուրջ հայտ էր Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխանող ընկերություններ ձեւավորելու համար:

Այժմ Հայաստանում իրականանում է ՏՏ եւ ԲՏ էվոլուցիայի հաջորդ փուլը, որը կնպաստի Հայաստանյան ընկերությունների ներգրավմանը միջազգային շուկա, ոչ միայն որպես ծրագավորման աութսորսինգ իրականացնող երկիր, այլ նաեւ իդեաներ գեներացնող, R&D (հայերենը գտնել), վաճառք եւ գլոբալ Նախագծի Ղեկավարման աութսորսինգ իրականացնող, ինչպես նաեւ սեփական արտադրանքով հանդես եկող երկիր: